ԿԻՆ: Ինտիմ
Հեշտանքը կնոջ մոտ
Անհրաժեշտ է տարբերել հեշտանքի փուլ և հեշտանք հասկացությունները։ Հեշտանքը հեշտանքի փուլի ավարտին ի հայտ եկող հաճույքի զգացողությունն է։ Տղամարդկանց մոտ հեշտանքն ուղեկցվում է սերմնաժայթքումով։
Հեշտանքի փուլը, ինչպես և սեռական գրգռման փուլը, գենիտալ ռեակցիա է, որը կառավարվում է ողնուղեղային կենտրոններով։ Այն չի ընդգրկում անոթային փոփոխություններ, այլ զուտ մկանային ռեֆլեքս է, որին մասնակցում են որոշակի գենիտալ մկաններ։
Հեշտանքի փուլը տարբեր կերպ է ընթանում կանանց և տղամարդկանց մոտ։ Տղամարդու հեշտանքի փուլը կազմված է երկու, իրարից անկախ, բայց փոխկապված ենթափուլերից՝ էմիսիա և էյակուլյացիա։ Էմիսիան սերմնահեղուկի մղումն է դեպի միզուկի շագանակագեղձային հատված։ Այս փուլը հաճույքաբեր չէ, այլ ընկալվում է իբրև մի զգացողություն, որ Մաստերսի և Ջոնսոնի կողմից կոչվել է «սերմնաժայթքման անխուսափելիության զգացողություն»։ Տղամարդը զգում է, որ սերմնաժայթքման պահը վրա է հասել և այլևս ի զորու չէ կառավարելու այն։ 2-4 վայրկյան հետո հաջորդում է երկրորդ՝ էյակուլյացիայի կամ սերմնաժայթքման ենթափուլը, որի ժամանակ տեղի է ունենում սերմնահեղուկի արտաբերում` միզուկի արտաքին բացվածքով։
Կանանց հեշտանքի փուլը բաղկացած է միայն մեկ մասից` հենց հեշտանքից, որը ըստ էության համապատասխանում է տղամարդու սերմնաժայթքման ենթափուլին։ Սակայն, ի տարբերություն տղամարդկանց, հեշտանքի փուլում կանանց մոտ որևէ հեղուկ չի արտաբերվում։

նկ. 16 Կնոջ հեշտանք
Հեշտանքի կարգավորմանը, բացի ողնուղեղային կենտրոններից, մասնակցում են նաև ենթակեղևային կառույցները, առաջին հերթին` լիմբիկ, հիպոթալամիկ և կեղևային համակարգերը։ Դրանով է պայմանավորված հոգեհուզական վիճակի ազդեցությունը հեշտանքի վրա, որը հատկապես ցայտուն է կանանց մոտ։
Հեշտանքի ժամանակ և՛ տղամարդու, և՛ կնոջ գենիտալիաների մկանային կծկումները տեղի են ունենում յուրաքանչյուր 0,8 վայրկյանը մեկ։ Սովորաբար գրանցվում են 3-10 այդպիսի կծկումներ, որոնց ուժգնությունը գնալով պակասում է։ Հաճույքի ինտենսիվությունը հեշտանքի ժամանակ կախված է այս կծկումների ուժգնությունից և քանակից։ Օրգաստիկ լիցքաթափման տևողությունը կանանց մոտ ավելի երկար է (20-30 վրկ), քան տղամարդկանց մոտ։ Որոշ կանայք ունակ են բազմակի հեշտանքներ ապրելու առանց ռեֆրակտեր շրջանի (մուլտիօրգաստիկ կանայք)։ Այսպիսի կանայք սովորաբար քիչ են, ըստ մի հետազոտության տվյալների` հարցված կանանց միայն 5%-ը։
Նրանք սեռական բավարարման են հասնում միայն հեշտանքի բազմակի ապրումներից հետո։
Կանանց հեշտանքի ուժգնությունը կարող է տատանվել` կախված տարիքից, սեռական փորձառությունից, դաշտանային ցիկլի փուլից, կիրառվող հակաբեղմնավորիչ մեթոդից։
Ա.Մ. Սվյադոշչը առաջարկել է կնոջ հեշտանքի հետևյալ դասակարգումը`
-
ըստ ծագման աղբյուրի – կոիտալ, էքստրակոիտալ (պետտինգի, ձեռնաշարժության, գիշերային երազատեսության ժամանակ)
-
ըստ տեղակայման – կլիտորալ, վագինալ, անորոշ տեղակայման
-
ըստ ընթացքի – կարճատև (պիկանման), ձգձգվող (ալիքանման), եզակի, բազմակի
-
ըստ ուժգնության – ուժեղ, միջին, թույլ։
Հեշտանքն ունի մեծ կենսաբանական նշանակություն։ Այն հանդիսանում է խթան հաջորդ սեռական մերձեցման համար և ամրացնում բոլոր այն ֆիզիոլոգիական տեղաշարժերը, որ տեղ են գտել մինչ հեշտանքի հասնելը։

նկ. 17 Եզրափակման փուլ
Հեշտանքից հետո սկսվում է եզրափակման փուլը, որի ընթացքում տեղի են ունենում սեռական գրգռմանը հակադարձ գործընթացներ և վերադարձ հանգիստ վիճակի։
05.11.2010 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
